среда, 22 февраля 2017 г.

«Համացանցային և հեռուստատեսային լեզու» հարցազրույց մայրիկի հետ

Հարցեր հարցազրույցի համար
1.Ինչպիսի՞ դեր, ուժ ունի այսօր համացանցը և հեռուստատեսությունը մեր կյանքում, ինչպիսի՞ն է հայոց լեզվի կարգավիճակը այդ երկու տիրույթներում :
Համացանցը և հեռուստատեսությունը մեր կյանքում զբաղեցնում է մեծ դեր, որովհետև մարդիկ ինֆորմացիա են ստանում համացանցից և հեռուստատեսությունից: Իսկ ինչ վերաբերվում է հայոց լեզվին, երկու տիրույթում էլ կցանկանայի, որ լիներ ավելի գրագետ, հայեցի և զարգացած:
2.Ի՞նչ ես կարծում, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել համացանցային և հեռուստատեսային լեզվի դրությունը բարելավելու համար:
Ընդհանրապես լեզվի դրությունը բարելավելու համար, հարկավոր է կարդալ, շատ կարդալ:
3.Կհիշե՞ս ակնհայտ լեզվական սխալներ, որոնք գրեթե միշտ լսում եք հեռուստատեսությամբ:
Այս պահին չեմ կարող մտաբերել:
4.Հայոց լեզվի մասին որևէ ասույթ մեջբերի'ր մայրիկ:
Սիրում եմ քեզ, հայո'ց լեզու,
Մայրիկից պես, անուշ ես դու,
Քեզնով եմ ես հպարտանում,
Կարդում, գրում ուրախանում:

Комментариев нет:

Отправить комментарий