воскресенье, 3 сентября 2017 г.

Իմ դպրոցի ճամփան

Իմ դպրոցի ճամփան բավականին երկար է, բայց շատ հետաքրքիր ու զվարճալի: Հետաքրքիր ու զվարճալի է, որովհետև ես գալիս եմ այն երթուղով, որտեղ կան շատ ուրախ և լավ երեխաներ, և այնպիսի տպավորություն է, որ մեզ հատուկ ընտրել ու բերել են այդ երթուղային: Քանի որ կրթահամալիրում շատ ավելի զարգացած է արվեստը, ես որոշել եմ այս ուսումնական տարում ավելի ու ավելի խորանալ, որպեսզի ապագայում շատ մեծ հաջողությունների հասնեմ, իսկ դպրոցը այդ հարցում ինձ շատ կօգնի: Իմ դպրոցի ճամփան արդեն ութ տարվա հնություն ու պատմություն ունի: Իմ դպրոցի ճանապարհը, որը սկսվում է Դավթաշենից և ավարտվում Բանգլադեշում, շատ արևոտ է, ուրախ և լուսավոր է: Իմ դպրոցի ճամփան միշտ նույնն է մնացել և մնալու է, որովհետև ես մինչև դպրոցն ավարտելը այստեղ եմ մնալու․ այնպես որ, ես չեմ պատրաստվում փոխել իմ դպրոցը և, առհասարակ, չեմ պատրաստվում փոխել իմ դպրոցի  ճանապարհը: 

Комментариев нет:

Отправить комментарий